Տ.Մարգարյանը խոստացել է վաղվա աշխատանքային օրվա ընթացքում կրպակների ապամոնտաժման մասին որոշումը կայացնել (տեսանյութ)

Այսօր ՀՀ նախագահ Ս.Սարգսյանի հետ Մաշտոցի պուրակ այցելությունից հետո Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հայտնել է, որ կրպակների ապամոնտաժման մասին որոշումը չի ուշանա.
«Հանրապետության նախագահի առաջարկությամբ, վաղը` աշխատանքային օրվա ընթացքում որոշում կկայացնեմ Մաշտոցի պուրակում կրպակների ապամոնտաժման վերաբերյալ»,-այս մասին հայտարարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը` ՀՀ նախագահի հետ Մաշտոցի պուրակ այցելությունից հետո:
Նա նաև հավաստիացրել է, որ կրպակները կապամոնտաժվեն սեղմ ժամկետներում, իսկ բարեկարգման աշախատանքները կշարունակվեն:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ նախագահը շրջել է Մաշտոցի պուրակում և հանձնարարել քաղաքապետին՝ ապամոնտաժել կրպակները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում