Մեծ Եղեռնի հիշատակի միջոցառումները շարունակվել են Իրաքում, Լիբանանում և Դանիայում

Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումները շարունակվում են:

Ինչպես հայտնում են ԱԳՆ մամլո ծառայությունից, ապրիլի27-ին ԲաղդադիՍ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցումտեղի ունեցավ Սուրբպատարագ` նվիրվածՀայոց ցեղասպանության97-րդ տարելիցին:

Պատարագին ներկա էին Իրաքում ՀՀ դեսպան Մուրադ Մուրադյանը, Իրաքում Վատիկանի դեսպան, գերպայծառ Ջորջո Լինգուան, քրիստոնեական համայնքների և այլ կրոնների ավանդապահության խորհուրդի նախագահի տեղակալ Ռաադ Ջալիլ Քաջաջին, հայ կազմակերպությունների բազմաթիվ ներկայացուցիչներ:

ՀՀ դեսպանության և բոլոր հայկական կազմակերպությունների անունից ծաղկեպսակներ զետեղվեցին խորանին:

Պատարագից հետո տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում:

Ապրիլի 28-ին Բաղդադի Հայ Երիտասարդաց Միության սրահում տեղի ունեցավ գրական-գեղարվեստական երեկո` նվիրված Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: Բացման խոսքով հանդես եկավ Երիտասարդաց միության ատենապետը: Ձեռնարկի ավարտին ներկաներին իր խոսքն ուղղեց Իրաքում ՀՀ դեսպան Մուրադ Մուրադյանը:

Ապրիլի 28-ին Հայոց Ցեղասպանության 97-րդ տարելիցի շրջանակներում  «ԴանԱրմեն» հայդանիական ասոցիացիայի նախաձեռնությամբ միջոցառում անցկացվեց Դանիայի Գյուլլինգ գյուղում` Կարեն Յեփփեի ծննդավայրում: Միջոցառմանը մասնակցում էին ավելի քան 200 մարդ Կոպենհագեն, Օդենսե և Արհուս քաղաքներից, ժամանել էին նաև հյուրեր Գերմանիայից և Շվեդիայից: Մասնակիցների թվում էին հայ և ասորի համայնքների ներկայացուցիչներ, մեծ թվով դանիացիներ, լրագրողներ: 

Միջոցառումը սկսվեց Գյուլլինգի եկեղեցում, որտեղ բացման խոսքով ելույթ ունեցավ Օդեռի քաղաքապետի տեղակալ տիկին Սալլի Ռուբինկը, ով դատապարտեց Հայոց ցեղասպանության փաստը: Քաղաքապետի տեղակալն իր խոսքում նշեց, որ Դանիայի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական  ճանաչումը միայն ժամանակի հարց է: ՀՀ դեսպան Հրաչյա Աղաջանյանն իր ելույթում անդրադարձ կատարելով Ցեղասպանության պատմությանը և Օսմանյան կայսրությունում դանիացի միսիոներների գործունեությանը, Դեսպանն իր երախտագիտությունը հայտնեց Դանիայի ժողովրդին Կարեն Յեփփեի անձնուրաց գործունեության կապակցությամբ, ով տասնյակ տարիներ շարունակ իր կյանքը նվիրեց Ցեղասպանությունից փրկված հազարավոր հայ որբերի խնամքին և ուսուցմանը:

Այնուհետև Գյուլլինգի եկեղեցում պատարագ մատուցվեց դանիացի քահանա Պեռ Պետերսենի և աղոթք կարդացվեց ասորի քահանայի կողմից;

Պատարագից հետո ՀՀ դեսպանության և հյուրերի կողմից ծաղկեպսակ և ծաղիկներ դրվեցին եկեղեցու մոտ գտնվող Կարեն Յեփփեի հուշաքարի մոտ, որից հետո միջոցառման մասնակիցներն այցելեցին Գյուլլինգի տեղական արխիվ:

Արխիվի տնօրեն Մոգենս Հոյմարկը (Mogens Højmark) ներկայացրեց Կարեն Յեփփեի կյանքի և Հալեպում նրա կատարած աշխատանքների մասին: Արխիվում պահպանված էին մեծ քանակությամբ Հայոց ցեղասպանության մասին պատմող Դանիայում և այլուր տպագրված գրքեր, հոդվածներ, լուսանկարներ, ինչպես նաև  մանկատան երեխաների ձեռքերով պատրաստված ժանեկահյուս աշխատանքներ, որոնք ուղարկված են եղել Դանիա վաճառելու` մանկատան և Ցեղասպանությունից հետո ստրկության մեջ գտնվող հայ կանաց ազատելու համար գումար հավաքելու նպատակով:

Ապրիլի 29-ին Բեյրութի կենտրոնում գտնվող Կապուցինների լատինական եկեղեցում տեղի ունեցավ«Հայոց ցեղասպանության լուսաբանումը միջազգային մամուլի առաջին էջերում»խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսը կազմակերպվել էր ՀՀ ԳԱԱՀայոց ցեղասպանության թանգարանինստիտուտի և Հայոց ցեղասպանության100-ամյակի Լիբանանի կենտրոնական մարմնի համատեղ նախաձեռնությամբ և Բեյրութի քաղաքապետարանի աջակցությամբ:  Միջոցառմանը ներկա էին  Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը,հայազգի նախարարներ, խորհրդարանի անդամներ, Բեյրութի քաղաքապետարանի ներկայացուցիչներ,հոգևոր առաջնորդներ,Լիբանանի հայ համայնքի ազգային կառույցներիղեկավարներ և անդամներ:

Եկեղեցում ցուցադրվեցին  շուրջ50մեծ չափի պաստառներ՝ ֆրանսիական,իտալական,գերմանական,անգլիական եւ ռուսական ամենանշանավոր թերթերից և ամսագրերից, որոնք 20-րդ դարի սկզբին անդրադարձել են Հայոց ցեղասպանությանը լուսանկարների և հոդվածների տեսքով:

Ցուցահանդեսի բացումից հետո տեղի ունեցավ համերգ: Ելույթներով հանդես եկան «Արմաշ»և«Կռունկ»երգչախմբերը,Իզաբել Գայայանը՝ դաշնամուր, Զաքար Քեշիշյանը`շվի, Թամար Հովհաննիսյան՝ դաշնամուր, ջութակահարներԱշոտ եւ Արմեն Ճենտերեջյանները:

Ապրիլի 30-ին եկեղեցում մատուցած Սուրբ պատարագին ներկաները հնարավորություն ունեցանծանոթանալու Հայոց ցեղասպանությանն առնչվողարխիվային հարուստ նյութերին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում