Հանրահավաքների սակավությու՞նն է «հիվանդացրել» Տեր-Պետրոսյանին

Հայկական մամուլը շարունակ անդրադառնում է տեղեկատվական այն հոսքին, որ ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը չի մասնակցում վերջին օրերի ընտրարշավին առողջական խնդիրների պատճառով:
Ըստ ՀԱԿ-ի պաշտոնական վարկածի, Տեր-Պետրոսյանը ճնշման խնդիրներ ունի: Հայ ազգային կոնգրեսի պատասխանատուներից մեկը, սակայն, HayNews.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ Տեր-Պետրոսյանի առողջությանն, իրականում, ոչինչ չի սպառնում: Ուղղակի վերջինս զայրացել է իր թիմակիցների վրա, քանի որ մարզերում իրենց հանդիպումներն անցնում են շատ քիչ մարդկանց մասնակցությամբ, ինչն էլ անմիջապես նկատվում է լրագրողների կողմից:
Ավելին, վերջինս նեղ շրջապատում ասել է, որ «շարք կվերադառնա» միայն այն պարագայում, եթե հանդիպումների ժամանակ մի քիչ ավելի շատ մարդ լինի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում