Ինչպես է «Ավատարը» ոգեշնչել Mercedes-Benz-ին

Ինչպես է «Ավատարը» ոգեշնչել Mercedes-Benz-ին

Mercedes-Benz ավտոընկերությունն իր կողմից մշակած նորարարությունները ներկայացնելու հետաքրքիր նախաձեռնությամբ է հանդես եկել՝ ստեղծելով գերժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած ֆուտուրիստիկ ավտոմեքենա։ Mercedes-Benz-ի նոր մոդելը ստացել է Vision AVTR անվանումը։

Համաշխարհային պարբերականները նշում են, որ  Vision AVTR-ի ստեղծման ոգեշնչման աղբյուր է  հանդիսացել ռեժիսոր Ջեյմս Քեմերոնի «Ավատար. ջրի ուղին» ֆիլմը:

Էլեկտրական մեքենան հագեցած է ժամանակակից ավտոարդյունաբերության ամենաառաջատար տեխնոլոգիաներով։ Այն կարելի է կառավարել ջոյսթիքի օգնությամբ, ունի վարորդի ձեռքի շարժումներով և շնչառությամբ կառավարվող վիրտուալ կոնտրոլ պանել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում