Դավադրություն մրցակից գործընկերների կողմից կայուն միություն ստեղծելու փորձի դեմ. Մանր խաղ

«Голос Армении»-ն ներկայացնում է քաղաքագետ Իգոր Մուրադյանի վերլուծական հոդվածը Հայաստանում խորհրդարանական ընտրությունների գործընթացում ձևավորված ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ:

Կատարվեց այն ինչ ակնկալվում էր և այն, ինչ տրամաբանական է թվում. ՀՀՇ-ն` Հայ Ազգային Կոնգրես անվանումով և դաշնակցական խմբավորումը` ՀՅԴ (Դաշնակցություն) նախընտրեցին ասոցացվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) հետ, ինչը պայմանավորված է նրանով, որ այս երկուսը կորցրել են խորհրդարանական ընտրություններում ինքնուրույն հաջողության հասնելու հույսը: 

Բնակչության մեջ անցկացվող տարաբնույթ հարցումներն առաջարկում են չափազանց մանրատված արդյունքներ, ինչը կասկածներ է առաջացնում ոչ միայն հարցումներն անցկացնող կազմակերպությունների մեթոդաբանության և նպատակների մեջ, այլև ընտրողների տրամադրությունների բացարձակ անորոշության մեջ: Ակնհայտ է, որ նույնիսկ առավել ծայրահեղական տրամադրություններ ունեցող քաղաքացիները նախընտրում են այն քաղաքական խմբերին և կուսակցություններին, որոնք առավելագույն հնարավորություններն ունեն և ամենակարևորը` ի զորու են պատասխանատվություն կրել իրենց ցանկացած քայլի համար` այդ թվում և ամենաանհաջող քայլի համար: Ոչ մեկին հետաքրքիր չեն իշխանության հասնելու հույսը կտրած փորձարարական քաղաքական խմբերը, որոնց միակ հույսը հիմա մասնակցությունն է քաղաքական ինտրիգներին: Փոքր և մանր կուսակցություններն ու խմբավորումները ներկայումս կորցրել են նաև արտաքին ուժերից օժանդակություն ստանալու հույսերը: 

Դաշնակցություն կուսակցությունը լիովին ապակազմավորված է և չի կարող ապավինել նույնիսկ արտերկրում իր կուսակիցների օժանդակությանը, իսկ ՀՀՇ-ն արևմուտքում պարզապես գարշանք է առաջացնում: Օրինակ` ՀՀՇ-ի ներկայացուցիչների` վերջերս ՆԱՏՕ կատարած այցը տարակուսանք առաջացրեց այս կառույցի բաժիններից մեկում, որտեղ նույնիսկ դժվարանում են հակիրճ գրառում կազմել այդ այցի կապակցությամբ: Արևմտյան հանրությունն ու Ռուսաստանը նախընտրում են գործառնել Հայաստանում ինքնաբավ կոնկրետ քաղաքական խմբերի հետ, որոնք կախվածություն չունեն իրենց գործընկերներից և վստահ են զգում իրենց ինչպես խորհրդարանում, այնպես էլ` գործադիր իշխանությունում: Պետության արտաքին գործընկերներից և ոչ մեկին այսօր չի հետաքրքրում գաղափարախոսությունը, այլ` միմիայն աշխարհաքաղաքական առաջնահերթություններն ու նախընտրություններն արտաքին և պաշտպանողական քաղաքականության մեջ: Արտաքին քաղաքական ֆիգուրանտներին հավասարապես չի հետաքրքրում նաև ներքին քաղաքական պայքարն ու հասարակական-քաղաքական երկխոսությունը Հայաստանում, ինչպես նաև` Արևելյան Եվրոպայի որոշ երկրներում: 

Արևմտյան հանրության և Ռուսաստանի առջև ծառացած են պաշտպանության և անվտանգության կարևորագույն խնդիրներ, որոնք պայմանավորված են միջազգային նոր իրավիճակներով: Շատ կարևոր է հասկանալ, որ այժմ ազդեցության խնդիրը չի ծառացած, ինչպես անցած երկու տասնամյակի ընթացքում էր: Խնդիրը Ռուսաստանին և Արևմուտքին անմիջականորեն ուղղված սպառնալիքների մեջ է, նրանց առջև ծառացած է «սեփական կաշվի» հարցը, հետևապես հիմա և մոտ ապագայում ընտրությունների չափանիշները նրանց չեն հետաքրքրում: Համապատասխանաբար հարցերը և պատասխանները չափազանց կոնկրետ են հնչում. «Դուք մեզ հե՞տ եք, թե` մեր դեմ», «Եթե դուք այնքան էլ մեզ հետ չեք, ուրեմն մեր դեմ մի եղեք և դա ընդունելի է»: Մոտավորապես նման համատեքստում է պետք հասկանալ այն, թե ինչպես են մեր երկրում իրականացվող գործընթացներն ընկալվում արտաքին աշխարհի կողմից. այդ իսկ պատճառով մանր ավանտյուրային քաղաքական խմբերը պիտանի չեն նույնիսկ ընդունված քաղաքակիրթ հարցազրույցների համատեքստում: 

Արևմուտքի առաջատար պետություններում և Ռուսաստանում հետևողական կերպով իշխանության են գալիս բավականին ազգայնական բնույթի կառավարություններ, որոնց Արևելյան Երվրոպայի երկրներում հարկավոր են խոշոր քաղաքական կուսակցություններ, որոնք չունեն քաղաքական և ֆինանսական կախվածություն «երրորդ»- արտաքին գործընկերներից, չեն տարբերվում իրենց գաղափարական նախասիրություններով և ունեն քիչ թե շատ լեգիտիմ իշխանություն: Հայաստանում նման կուսակցություններ երկուսն են` Հանրապետական կուսակցությունը և «Բարգավաճ Հայաստանը», որոնք, սակայն համապատասխանում են Արևմուտքի և Ռուսաստանի ոչ բոլոր պահանջներին` հատկապես արտաքին կախվածության հարցում: Միևնույն ժամանակ հարց է ծագում. «Ընդունակ են, արդյոք, այս երկու կուսակցությունները կարևորագույն խնդիրների վերաբերյալ ընդունել ծայրահեղ որոշումներ, որոնք կարող են քաղաքական և պատմական վնաս հասցնել ազգային շահերին»: 

Իրականում, վերջիններս բավականին կախվածություն ունեցող կուսակցություններ են, որոնց գործողությունները արտաքին դաշտում ավելի քան կաշկանդված ու սահմանափակ են, գոնե, որովհետև վերջիններս որևէ կերպ հետաքրքրված չեն նախաձեռնողական դիվանագիտական աշխատանքի իրականացման մեջ: Այս կուսակցությունների նախորդ գործունեությունը բավականին ակնառու կերպով ցույց տվեց իրենց կողմից իրականացվող արտաքին քաղաքականության էությունը. նրանք որևէ կերպ չեն կապակցում իրենց խմբային և անձնական քաղաքական ու տնտեսական բարեկեցությունը արտաքին քաղաքական գործունեության հետ: Իսկ վերջիններիս կադրային բովանդակությունն ու քաղաքական գործունեության ոճը ենթադրում են ինդիֆերենտության բարձր աստիճան արտաքին քաղաքականության նկատմամբ: Հանրապետական կուսակցությունն ու «Բարգավաճ Հայաստանը» կուսակցություններ չեն, այլ կորպորացիներ, որոնք միայն և հնարավոր են տվյալ սոցիալ-տնտեսական իրավիճակում: 

ՀՀՇ-ն և դաշնակցություն կուսակցությունը հասկացել են, որ տվյալ իրավիճակում իրենք կարող են լուծել միայն մեկ քաղաքական խնդիր, այն է ջանքեր գործադրել թույլ չտալու համար երկկուսակցական համակարգի խորհրդարանա-քաղաքական սխեմայի ստեղծումը, որը կհանգեցներ ֆինանսական և էլեկտորալ ինքնաբավություն չունեցող քաղաքական խմբերի անդառնալի վախճանին: Պատահական չէ, որ նրանք չեն քննադատում միմյանց և ԲՀԿ-ին: Այսինքն` ՀԱԿ-ի և դաշնակցականների հարումը ԲՀԿ-ին ոչ այլ ինչ, քան դավադրություն մրցակցող գործընկերների կողմից քիչ թե շատ կայուն միություն ստեղծելու փորձի դեմ: Իհարկե, առաջատար կուսակցություններն իրենք էլ կոպիտ սխալներ գործեցին` առաջին հերթին իրենց կադրային բովանդակության հարցում: Օրինակ` Հանրապետական կուսակցության նախընտրական ցուցակում լիովին անբացատրելի պատճառներով հայտնվեցին (ընդորում` առաջին քսանյակում) մի քանի չպահանջված և ցածր դիրքավորում ունեցող անձինք, ինչի համար ՀՀԿ-ն ստիպված կլինի վճարել: Սակայն հարցը նույնիսկ դրանում չէ: 

Հանրապետականների և ԲՀԿ-ի գլխավոր սխալը խնդիրը և հեռանկարը հասկանալու համար անհրաժեշտ կամքի և ինտելեկտի բացակայությունն է: 

Արդյունքում` «Բարգավաճ Հայաստանը» դարձավ ՀՀՇ-ի և դաշնակցականների զոհը, ինչի արդյունքում այս կուսակցությունը հստակորեն կկորցնի ընտրողների հազարավոր ձայներ, որոնց մեջ կլինեն շատերը, որոնք նախկինում նպատակ ունեին քվեարկել այս կուսակցության օգտին` ելնելով զուտ պրագմատիկ նկատառումներից: Դրանք հասարակության երրորդ դասակարգի այն բազմաթիվ շերտերն են, որոնք երբեք չեն քվեարկի ՀՀՇ-ի և դաշնակցականների հետ համագործակցող կուսակցության օգտին: Որոշակի փուլերում ԲՀԿ-ն որպես գործընկերներ ընդունեց բավականին խելացի, սակայն ծայրահեղ ցինիկ մարդկանց, որոնք կուսակցության դիրքորոշման մեջ մտցրեցին չափից դուրս խճճված սխեմաներ, որոնք հնարավոր է, հաշվարկված էին ոչ թե խորհրդարանական այլ նախագահական ընտրությունների համար: Սակայն, Հայաստանը, ցավոք սրտի, ոչ թե երեք քայլի երկիր է, այլ` մեկ, լավագույն դեպքում` երկրորդի հայտով: 

Ըստ երևույթին, ինտելեկտուալ հնարավորությունների առումով ակնհայտ պակաս ունեցող «Բարգավաճ Հայաստանը» ստիպված եղավ ընդունել տվյալ հնարամիտ գործընկերների ծառայությունները: Այսինքն` ստացվեց նույնը, ինչ Հանրապետական կուսակցության հետ էր, միայն թե հանրապետականների ցուցակում հայտնվեցին կիսակատար գործընկերներ, իսկ «Բարգավաճ Հայաստանի» ցուցակում` չափից դուրս վերամշակվածներ: Թե´ մեկը, թե´ մյուսը շատ վատ է և ուղղված է խորհրդարանում կուսակցա-քաղաքական համագործակցության առավել արդյունավետ սխեմայի խաթարմանը, այնինչ` այս սխեման կարող էր հիմք դառնալ հայկական քաղաքականության զարգացման և ռեակտիվ արտաքին քաղաքականությունից նախաձեռնողական քաղաքականության անցման համար: Բայց այս ամենը դեռ աղետ չէ: Աղետը կլինի այն ժամանակ, երբ ՀՀՇ-ն, նույնիսկ փոքր քանակությամբ հայտնվելով խորհրդարանում, կդառնա փարոս քաղաքական մնացյալ կեղտոտ ջրի համար, որում Հայաստանը կխորտակվի: Դա հնարավոր կդառնա, եթե Հայաստանի ներկայիս իշխանությունները շարունակեն «մաքուր ընտրությունների» քաղաքականությունը, այն է` շարունակել Արևմուտքին ազդանշաններ ուղարկել, որ իրենք պատրաստ են դիմելու սկզբունքային զիջումների հանուն ընտրությունների լեգիտիմության ճանաչման: Սա հայ հասարակության ամենամեծ մոլորությունն է, հանրությունը կարող էր մի փոքր լարել ուղեղը և հասկանալ, որ Արևմուտքին այդ զոհաբերությունը պետք չէ: Արևմուտքին հարկավոր է ուժեղ ռազմականացված և քաղաքականապես հզոր Հայաստան` որպես տարածաշրջանում իր քաղաքականության իրացման գործոն: Եվ եթե հիմա Հայաստանն առավել խիստ մեթոդներ կիրառի Ադրբեջանին խաղաղության պարտադրման հարցում, դա բավականաչափ ընդունելի կլինի Արևմուտքի կողմից: Կասկածների փարատելու համար նշեմ, որ «արևմուտք» ասելով ի նկատի ունեմ` Եվրոպա+ԱՄՆ+Ռուսաստան: 

Հիմա, երբ հասարակության շերտերը դասակարգված են ըստ կուսակցությունների և խմբերի պատկանելիության, ակնհայտորեն, ոչ գաղափարական նկատառումներով, որոշիչ դեր են ստանձնում մարդիկ, որոնք քվեարկում են ոչ թե կերակրամանների ու պատրանքների համար, այլ իրենց սեփական և շոշափելի հայրենիքի` իր բոլոր թերություններով և հզոր ազգի ուժեղ նկրտումներով: Նման դրամատիկ իրավիճակում հենց այս մարդիկ են կազմում այն զանգվածը, որը ամոթալի չէ կոչել ազգ: Ազգը, եթե այն ազգ է, կարող է թույլ տալ իրեն հանդես գալ ոչ թե «կողմ», այլ` «դեմ», տվյալ դեպքում` ընդդեմ ՀՀՇ-ի: 

Ստեղծված իրավիճակում, սակայն, նոր հանգամանք է ծագել: Հիմա արդեն ոչ ոք չի պատրաստվում զիջախաղի և ոչ ոք ոչ մեկի չի զիջելու իր պոտենցիալ ձայները: Ներկայիս իշխանությունները պատրանքներ չեն տածում ՀՀՇ-ի և դաշնակցություն կուսակցության վերաբերյալ, իսկ դա նշանակում է, որ այս երկու կուսակցությունները կերակրաբաժին չեն ստանալու, ընդորում` ոչ միայն ՀՀԿ-ից, այլև` «Բարգավաճ Հայաստանից»: Առևտրային շահերը մի բան է, իսկ ձայները` բոլորովին այլ. վերջիններս ավելի թանկ արժեն և փողի հետ փոխադարձ փախանակման ենթակա չեն: Դաշնակցականներն իրենց ղեկավարության ապաշնորհության և անսկզբունքայնության հետևանքով հայտնվեցին մի իրավիճակում, երբ ստիպված են խամաճիկի պես խաղալ իրենց «պատմական թշնամի» ՀՀՇ-ի կողմից թելադրված խաղի կանոններով: Այսպիսին է «Ինչ է հեղափոխականությունը և ինչ է «հասարակ կուսակցությունը»» թեմայով քսանամյա երկխոսության արդյունքը: 

Այնուամենայնիվ, որոշակի հաշվարկային սխալներ են թույլ տվել նաև դաշնակցականների ղեկավարների ընդդիմախոսները: Բանն այն է, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում ՀՅԴ-ի պահվածքը հանգեցրեց ոչ թե կուսակցության ներսում «հատուկ կարծիքի» մոբիլիզացիայի ուժեղացմանը, այլ կուսակցության շարքերում «երկատվածության»: Արդյունքում` աջ թևի հայրենասերների համար դժվար կլինի մասնակցել ընդհանուր կուսակցական հավաքին: Հնարավոր է սա դառնա ամբողջ աշխարհում «Դաշնակցություն» կառույցի համար ամենամեծ փորձությունը, սակայն դրա հետ մեկտեղ նրա ղեկավարների համար անկումը շատ ավելի ցավոտ է լինելու: Վերափոխելով հայտնի արտահայտությունը` կարելի է ասել. «Ճահիճն ընդլայնվում է, և վայ նրանց, ովքեր կրում են ճահիճն իրենց ներսում»: 

Իգոր Մուրադյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում