Քննարկվել է Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագիրը
Նմանատիպ
Մայիսի 3-ին Բրյուսելում տեղի ունեցավ ՀՀ– ԵՄ ասոցացման համաձայնագրիբանակցությունների իններորդ լիագումար նիստը: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ, գլխավոր բանակցողԶոհրաբ Մնացականյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից:
Եվրոպական կողմից բանակցությունները վարում էրԵՄ Եվրոպական արտաքին գործերի ծառայության Արևելյան Եվրոպայի տնօրեն, գլխավոր բանակցող Գունար Վիգանդը:
Կողմերը գոհունակությամբ արձանագրեցին, որ մինչ օրս բանակցվել ևժամանակավորապես փակվել են ապագա համաձայնագրի տնտեսական,ֆինանսական և ոլորտային համագործակցությանն առնչվող 24 գլուխներ:
Բանակցությունների արդյունքում առաջընթաց գրանցվեց ապագահամաձայնագրի հիմնական նպատակների և սկզբունքների, ինչպես նաև քաղաքական երկխոսության, արտաքին և անվտանգության քաղաքականության ևարդարադատության ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ:
Լիագումար նիստին հաջորդեց Ասոցացման համաձայնագրի խոր և համապարփակ ազատ առևտրի գոտու /ԽՀԱԱԳ/ շուրջ բանակցությունների նախապատրաստական հանդիպումը: Հայկական կողմից ԽՀԱԱԳ բանակցությունները վարում է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ ԳարեգինՄելքոնյանը:
Նախատեսվում է, որ ԽՀԱԱԳ շուրջ բանակցությունների մեկնարկային հանդիպումը տեղի կունենա մայիսի վերջին Երևանում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում