Հայտնի է Ֆուտբոլի ԱԱ ամենագեղեցիկ գոլը

Հայտնի է Ֆուտբոլի ԱԱ ամենագեղեցիկ գոլը

ՖԻՖԱ-ն որոշել է Կատարում ավարտված Ֆուտբոլի աշխարհի առաջնության լավագույն գոլը։ Ըստ ՖԻՖԱ-ի մասնագետների գնահատականի, անցած Մունդիալի լավագույն գոլ է ճանաչվել առաջնության խմբային փուլում տեղի ունեցած Բրազիլիա-Սերբիա հանդիպման ընթացքում Ռիշարլիսոնի գոլը։

Հիշեցնենք, Բրազիլիայի հավաքականի հարձակվողը գրավել է սերբերի դարպասը «մկրատ» հարվածով՝ կրկնապատկելով խաղի հաշիվը։ Բրազիլիա-Սերբիա հանդիպման առաջին գոլը նույնպես հեղինակել է Ռիշարլիսոնը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում