Աշխարհի հարուստներն այս տարի կորցրել են շուրջ 2 տրիլիոն դոլար

Աշխարհի հարուստներն այս տարի կորցրել են շուրջ 2 տրիլիոն դոլար

2022 թվականն աշխարհի ամենահարուստ մարդկանց համար ֆինանսապես անհաջող տարի է եղել․ ինչպես հաղորդում է հեղինակավոր Forbes հանդեսը՝ ընթացիկ տարում աշխարհի ամենահարուստ միլիարդատերերի ընդհանուր ունեցվածքը նվազել է շուրջ 2 տրիլիոն դոլարով։

Դեկտեմբերի 9-ի դրությամբ մեծահարուստների ընդհանուր կարողությունը 13,8 տրիլիոն դոլարից նվազել է մինչև 11,9 տրիլիոն դոլար:Միլիարդատերերի թիվը 2671-ից նվազել է 2523-ի։ Ամենաշատը տուժել են տեխնոլոգիական ոլորտի 300 միլիարդատերերը, որոնք այս տարի միասին կորցրել են 1 տրիլիոն դոլար: Օրինակ՝ Amazon-ի արժեթղթղերի գինը փլուզվել է գրեթե 50 տոկոսով, ինչի հետևանքով ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսը կորցրել է 80 միլիարդ դոլար։

Իլոն Մասկն արժանացել է տարվա ամենաանհաջողակ միլիարդատիրոջ տիտղոսին․  Forbes-ի տվյալներով՝ 2022 թվականին նրա կարողությունը նվազել է 115 միլիարդ դոլարով։ Ընդհանուր առմամբ, ամերիկացի միլիարդատերերը միասին կորցրել են 660 միլիարդ դոլար, չինացի միլիարդատերերը՝ 620 միլիարդ դոլար, իսկ ռուս միլիարդատերերը՝ 150 միլիարդ դոլար:Մասկը դեկտեմբերի 14-ին կորցրել է աշխարհի ամենահարուստ մարդու կարգավիճակը։ Գործարարը զբաղեցնում է երկրորդ տեղը՝ զիջելով LVMH-ի ղեկավար Բեռնար Առնոյին և նրա ընտանիքին։ Ամերիկացի ձեռնարկատիրոջ կարողությունը գնահատվում է 147,9 մլրդ դոլար, իսկ Առնոյի ու նրա ընտանիքի կարողությունը՝ 179,3 մլրդ դոլար։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում