ԵԱՀԿ ՄԽ համանախագահները տարածաշրջանային հերթական այցը կկատարեն

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ), Ժակ Ֆորը(Ֆրանսիա), Իգոր Պոպովն (Ռուսաստան) ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը տարածաշրջանային այցով կլինեն Հայաստանում և Ադրբեջանում մայիսի 11-13-ը:

Ադրբեջանական մամուլի փոխանցմամբ՝ մայիսի 11-ին ԵԱՀԿ ՄԽ ներկայացուցիչները կլինեն Հայաստանում, 12-ին կայցելեն Արցախ, իսկ հաջորդ օրը` Ադրբեջան:

Այցի ընթացքում համանախագահները հանդիպումներ կունենան նախագահների, արտաքին գործերի նախարարների հետ: Օրակարգում կլինեն ԼՂ հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունների ներկայիս ընթացքին վերաբերող հարցեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում