2023թ-ին աշխարհին սպասվում է տնտեսական հետընթաց․ Կանխատեսումներ
Նմանատիպ
Համաշխարհային տնտեսությունը 2022թ-ին առաջին անգամ հատել է 100 տրիլիոն դոլարի սահմանը, սակայն 2023թ-ին մասնագետները տնտեսական անկում են կանխատեսում։
Տնտեսական և բիզնես հետազոտությունների միջազգային կենտրոնի փորձագետների տվյալներով՝ աշխարհի բազմաթիվ երկրներ 2023թ-ին տնտեսական անկում են ունենալու։
Արժույթի միջազգային հմնադրամը ևս վատատեսական կանխատեսումներ ունի․ դեռևս անցած հոկտեմբերին այս կառույցը նախազգուշացրել է, որ հաջոդ տարի համաշխարհային տնտեսությունը կարող է կրճատվել շուրջ 1/3 մասով, իսկ տնտեսական հնարավոր աճը 2023թ-ին կարող է չգերազանցել 2 տոկոսը, ինչն ինքնին գլոբալ հետընթացի դրսևորում է։
Մինչև 2037թ-ը գլոբալ համախառն ներքին արդյունքը կկրկնապատկվի, քանի որ զարգացող երկրները կհասնեն ավելի հարուստ երկրների տնտեսական մակարդակին։ Ուժերի բալանսի փոփոխությունը կբերի նրան, որ Արևելյան Ասիայի և Խաղաղ օվկիանոսի տարածաշրջանի երկրներին բաժին կընկնի համաշխարհային արդյունաբերության ավելի քան 1/3-րդ մասը, իսկ Եվրոպային՝ ընդամենը 1/5-րդ մասը։
Մինչև 2036թ-ը Չինաստանը չի կարողանա շրջանցել ԱՄՆ-ին՝ որպես աշխարհի թիվ 1 տնտեսության։ Պատճառը Covid-19-ի դեմ Չինաստանում տարվող կոշտ պայքարն ու սահմանափակումներն են, ինչպես նաև Արևմուտքի հետ տնտեսական հարաբերությունների լարվածությունը, որը էապես դանդաղեցրել է Չինական տնտեսական էքսպանսիան ամբողջ աշխարհում։
Ըստ կանխատեսումների՝ Հնդկաստանը 2035թ-ին կդառնա աշխարհի 3-րդ ամենամեծ տնտեսությունը՝ ունենալով 10 տրիլիոն դոլար արժողությամբ տնտեսություն։
Առաջիկա 15 տարիներին Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան կմնան համապատասխանաբար մեծությամբ աշխարհի 6-րդ և 7-րդ տնտեսությունները։ Սակայն Մեծ Բրիտանիան էական առաջընթաց չի գրանցի՝ ի տարբերություն Ֆրանսիայի և Եվրոպական մյուս տերությունների, ինչը բրեքսիթի և չկողմնորոշված տնտեսական քաղաքականության հետևանք է։
Հետևեք մեզ նաև Telegram-ում