«Դարձիր Ձմեռ պապ». իրականացվել են սահմանապահ բնակավայրերից մեկի երեխաների ամանորյա ցանկությունները

«Դարձիր Ձմեռ պապ». իրականացվել են սահմանապահ բնակավայրերից մեկի երեխաների ամանորյա ցանկությունները

Ամանորի շեմին Կոնվերս Բանկի աշխատակիցներն այցելել են Գեղարքունիքի մարզ, որտեղ Ձմեռ պապ են դարձել սահմանապահ բնակավայրերից մեկի նախակրթարանի և միջնակարգ դպրոցի տարրական դասարանների սաների համար:

Ձմեռային ամիսներին երեխաների ակտիվ հանգիստը կազմակերպելու նպատակով նվերներ էին պատրաստվել նաև կրթօջախների համար:

«Ըստ էության, Կոնվերս Բանկն առաջինն է սկսել նման ծրագրի իրականացումը:

Հեռավոր սահմանամերձ գյուղերում բնակվող կամ ինչ-ինչ պատճառներով բարդ իրավիճակում հայտնված երեխաների համար Ձմեռ պապ «դառնալու» ավանդույթը 13 տարվա պատմություն ունի:

Բանկի աշխատակիցների և հաճախորդների գործակցությամբ իրականացվող «Դարձիր Ձմեռ պապ» ծրագրի շրջանակում երեխաները նախապես իրենց ցանկություններն են փոխանցում նամակի տեսքով, իսկ Բանկի աշխատակիցներն իրականացնում են դրանք: Ծրագրի նպատակն է ամանորյա հրաշք, ուրախ տրամադրություն պարգևել երեխաներին ու վստահություն, որ կյանքի ցանկացած փուլում ու իրավիճակում միշտ կլինեն մարդիկ, որոնք կաջակցեն ու կլինեն իրենց կողքին»,-ասել են Կոնվերս Բանկում:

Այս անգամ նվերներ է ստացել մոտ 70 երեխա: Միջոցառման շրջանակում երեխաների ուրախ տրամադրությունն ապահովել են Գավառի Թատերական կենտրոնի սաները՝ տոնական ներկայացմամբ:

Կոնվերս Բանկը վերահսկվում է ԿԲ կողմից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում