Ս.Սարգսյանը և Լ.Տեր-Պետրոսյանը նույն վայրում են ընտրելու

Ժամը 10-ից կսկսվեն խորհրդարանական ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի առաջնորդների քվերակությունները:

ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը ընտրությունը կկատարի Սպանդարյանի անվան դպրոցում տեղակայված ընտրատեղամասում՝ ժամը 10.30-ին։ Ինչպես տեղեկացնում է «Tert.am»-ը՝ հղում անելով ՀԱԿ մամուլի խոսնակին, նույն ընտրատեղամասում 12-13-ն ընկած ժամանակահատվածում կքվեարկի նաև ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Ժամը 10-ին թիվ 27 ընտրատարածքում իր ընտրությունը կկատարի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը ևս ժամը 10-ին կկատարի իր ընտրությունը 10-րդ ընտրատարածքի 27-րդ ընտրատեղամասում:

Հայտնի են նաև ՀՀԿ-ական մի խումբ պաշտոնյաների քվեարկության վայրերն ու ժամերը: ՀՀԿ նախագահի տեղակալ, ՀՀ Աժ պատգամավոր Հովիկ Աբրահամյանը քվեարկելու է Հ. Աճառյանի անվան թիվ 72 դպրոցում՝ տեղակայված ընտրական կենտրոնի 10/8 ընտրատեղամասում: Հասցե՝ Հերացու 2ա, ժամը՝ 12:00-ին:

ՀՀԿ նախագահի տեղակալ վարչապետ Տիգրան Սարգսյանը քվեարկելու է Լ. Շանթի անվան թիվ 4 դպրոցում՝ տեղակայված ընտրական կենտրոնի 10/21 ընտրատեղամասում: Հասցե՝ Ալեք Մանուկյան 3, ժամը՝ 12:00-ին:

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քվեարկելու է Գ. Ստարավոյտովայի անվան թիվ 177 դպրոցում՝ տեղակայված ընտրական կենտրոնի 1/17 ընտրատեղամասում: Հասցե՝ Դուրյան 24, ժամը՝ 11:00-ին:

ՀՀԿ գործադիր մարմնաի անդամ, ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը քվեարկելու է 15 (110) մանկապարտեզում տեղակայված ընտրական կենտրոնի 2/10 ընտրատեղամասում: Հասեցե՝ Ջրվեժ,Մայակ 6, ժամը՝ 11:00-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում