Էդ.Նալբանդյան. «Ադրբեջանը չարաշահում է ՄԱԿ-ի ԱԽ ամբիոնը՝ հակահայկական քարոզչության չարչրկված դրույթները կրկնելու համար»

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդես է հայտարարությամբ՝ Ադրբեջանի նախագահ Իրլհամ Ալիևի՝ ՄԱԿ-ի ԱԽ-ում հնչեցրած ելույթի վերաբերյալ: Times.am-ը ներկայացնում է մեկնաբանությունն ամբողջությամբ.

«Մայիսի 4-ին Ադրբեջանի նախագահի` ՄԱԿի Անվտանգության խորհրդում ստիկեղծիքների և անհիմն շահարկումների վրա հիմնված ելույթը խորը ափսոսանք է առաջացնում, որ նման բարձր հարթակը կարող է օգտագործվել նման ցածրակարգ հայտարարությունների համար:

Ադրբեջանի նախագահը ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին իր երկրի հավատարմությունը վերահաստատելու փոխարենչարաշահում է ՄԱԿ-ի ԱԽ հեղինակավոր ամբիոնը՝ ադրբեջանական հակահայկական քարոզչության չարչրկված դրույթները կրկնելու համարթերևս մոռանալով միայն հիշատակել «աշխարհի բոլոր հայերը Ադրբեջանի թիվ մեկ թշնամին են» Ադրբեջանի ղեկավարության ռասիստական հայտնի թեզը:

Ահաբեկչության դեմ պայքարին նվիրված ՄԱԿի ԱԽ նիստին, Ադրբեջանի նախագահը անհաջող փորձ է կատարում ահաբեկչական խմբավորումների հետ կապերի պատասխանատվությունը բարդել այլոց վրա, ղեկավարը լինելով մի երկրի, որը Լեռնային Ղարաբաղի բնակչությանը բնաջնջելու, տեղահանելու նպատակով սանձազերծված պատերազմում ակտիվորեն օգտագործել է հայտնի միջազգային ահաբեկչական ցանցերի հետ սերտորեն կապված հազարավոր վարձկանների:

Ցինիզմի առանձնահատուկ դրսևորում էերբ Հայաստանի հանդեպ սին մեղադրանքներ է հնչեցնում մի երկրի ղեկավարըորի իշխանությունները միջնադարյան մեթոդներով ջարդերէթնիկ զտումներ են կազմակերպել հայության դեմմի երկրիորտեղ հերոսացնում են գիշերը քնած մարդկանց դաժանաբար կացնահարողներինմի երկրիորտեղ ահաբեկիչներին հատուկ գործելաոճով՝ պատանդին նվաստացնում են տեսախցիկի առջևապա սպանումմի երկրիորտեղ ահաբեկիչներին բնորոշ ձեռագրով բարբարոսաբար ոչնչացվում են դարերի պատմություն ունեցող մշակութային կոթողները:

ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին և սկզբունքներին հակասող՝ Ադրբեջանի ղեկավարության շարունակական սպառնալիքները տարածաշրջանային կայունությանը և անվտանգությանը, ռազմատենչ և թշնամանք սերմանող սադրիչ հայտարարություններն անհարիր են ՄԱԿ-ի անդամ պետությանը և հարված են հասցնում Անվտանգության խորհրդի հեղինակությանը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում