Դիեգո. «Ատլետիկոյին» կարող ենք համարել Եվրոպայի թոփ-ակումբ
01/02/2014 17:16

Նմանատիպ
Երեկ Մադրիդի «Ատլետիկոն» վարձակալական հիմունքներով ձեռք բերեց «Վոլֆսբուրգի» կիսապաշտպան Դիեգոյին, ով իսպանական թիմում հանդես գալու փորձ արդեն ունի:
«Ուրախ եմ վերադառնալ մի թիմ, որտեղ ինձ զգացել եմ այնպես, ինչպես տանը: Դեռևս նախորդ անգամ «Ատլետիկոյում» հանդես գալու ժամանակ նկատել եմ թիմի պոտենցիալը: Միայն ժամանակի խնդիր էր, թե երբ են մադրիդցիներն օգտագործելու իրենց հնարավորությունները:
Կարծում եմ` այժմ «Ատլետիկոյին» կարող ենք համարել Եվրոպայի թոփ-ակումբներից մեկը»,-հայտարարել է Դիեգոն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում