International Champions Cup-2014. հայտնի են մասնակիցները
01/02/2014 18:20

Նմանատիպ
Ամռանն ԱՄՆ-ում կանցկացվի ամենաամյա ավանդական «International Champions Cup» մրցաշարը: Արդեն հայտնի է, որ «International Champions Cup-2014»-ին մասնակցելու են Մադրիդի «Ռեալը», «Միլանը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Մանչեսթեր Սիթին», «Լիվերպուլը», «Ինտերը», «Ռոման» և «Օլիմպիակոսը»:
Մրցաշարը կանցկացվի հուլիսի 26-ից օգոստոսի 4-ը: Թիմերը կբաժանվեն երկու խմբի: Խմբերից մեկում կընդգրկվեն «Լիվերպուլը», «Օլիմպիակոսը», «Մանչեսթեր Սիթին», «Միլանը», մյուսում` մնացած թիմերը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում