Կարպին. Ոչինչ չգիտեի Չելստրյոմի վնասվածքի մասին
02/02/2014 11:23

Նմանատիպ
Մոսկվայի «Սպարտակի» գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը մեկնաբանել է կարմրա-սպիտակների կիսապաշտպան Կիմ Չելստրյոմի վնասվածքի մասին լուրերը։ Հիշեցնենք, որ շվեդ ֆուտբոլիստը նոր էր տեղափոխվել «Արսենալ» վարձակալական հիմունքներով։
-Հաղորդվում է, որ Կիմ Չելստրյոմը վնասվածք է ստացել և մի քանի շաբաթով շարքից դուրս եկել։
-Ինչպե՞ս։ Ես այդ մասին ոչինչ չգիտեի։
-Բայց նա «Սպարտակի» վերջին մարզումներին չի մասնակցել։
-Չելստրյոմը պարզապես մարզման ժամանակ թեթև վնասվածք էր ստացել, ոչ ավելին,-ասել է Կարպինը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում