Բերման է ենթարկվել ԲՀԿ-ի օգտին ընտրակաշառք բաժանող մի անձ

Թիվ 4-27 ընտրական տեղամասում ընտրակաշառք բաժանելու մեղադրանքով  (ԲՀԿ կուսակցության օգտին) բերման  է ենթարկվել Արմեն Մաթեւոսյանը: Նրա մոտ հայտնաբերվել է 380 հազար դրամ գումար եւ ցուցակ:

Այս լուրը Times.am-ին հաստատել է նաեւ  ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղարը:
Հիշեցնենք, որ Գոհար Վեզիրյանի պաշտոնական կայքէջն ահազանգել է, որ ԲՀԿ թեկնածու Լյովա Խաչատրյանի համար Կադաստրի շենքի հարևանությամբ գտնվող բիլիարդանոցում 10 հազարական դրամ են բաժանել: 
Հետևեք մեզ նաև Telegram-ում