Էդ.Շարմազանով. «Մեր մրցակիցներին չի հաջողվի ստվեր գցել ընտրական գործընթացի վրա»

ՀՀԿ մամլո խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը HayNews.am-ի հետ զրույցում մեկնաբանել է ընտրական գործընթացը, ինչպես նաև խախտումների մասին հնչող հայտարարությունները՝ նկատելով.
«Հանրապետականը նույնպես ընտրախախտումների մասին տեղեկություններ է ստանում, սակայն ի տարբերություն այլ քաղաքական ուժերի, ոչ թե սրտաճմլիկ և հիսթերիկ հայտարարություններով է հանդես գալիս, այլ դիմում է իրավապահներին, որոնք շատ օպերատիվ կերպով արձագանքում են: Իշխանությունները բոլոր միջոցները ձեռնարկել են, որպեսզի և՛ իրավապահները և՛ լրագրողները կարողանան թափանցիկ աշխատել: Մեր մրցակիցներին չի հաջողվի ստվեր գցել ընտրական գործընթացի վրա»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում