Պելեգրինի. Վստահում եմ Հարտին, քանի որ տեսնում եմ նրա աշխատանքը
02/02/2014 21:25
Նմանատիպ
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին խոսել է դարպասապահ Ջո Հարտի մարզավիճակի մասին: Հիշեցնենք, որ մրցաշրջանի սկզբում Հարտն անվստահ էր խաղում, սակայն վերջին շրջանում բարելավել է մարզավիճակը:
«Հարտը սկսել է շատ ավելի լավ խաղալ: Նրան իսկապես անհրաժեշտ էր հանգստանալ: Այժմ, ինչպես տեսնում եք, նա բարձր մակարդակով է խաղում, իսկ դա շատ կարևոր է թիմի համար: Ջոն սկսել է լավ խաղալ բոլոր առումներով:
Նախկինում նա երբեմն սխալ որոշումներ էր կայացնում, ֆիզիկական վիճակը գոհացուցիչ չէր. այդ իսկ պատճառով, հանգիստն օգտակար էր նրա համար: Վստահում եմ Հարտին, քանի որ տեսնում եմ նրա ամենօրյա աշխատանքը»,-մարզչի խոսքերը մեջբերել է Sky Sports-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում