Առաջին անգամը չէ, որ Գամեսը վիճելի որոշում է կայացնում «Ռեալի» դեմ

Նմանատիպ
Մադրիդյան լրատվամիջոցները մատնանշում են այն հանգամանքը, որ մրցավար Այսա Գամեսը, ով երեկ «Ատլետիկի» դեմ խաղում Կրիշտիանու Ռոնալդուին հեռացնելու վիճելի որոշում կայացրեց, առաջին անգամը չէ, որ նման որոշումներով բացասաբար է ազդում արքայական թիմի խաղերի ելքերի վրա:
Անդրադառնալով այս թեմային՝ «Defensacentral.com»-ը նշել է, որ Այսա Գամեսը Մադրիդի «Ռեալի» մասնակցությամբ 13 հանդիպում է սպասարկել, որից 8-ում «Ռեալը» հաղթել է, 3-ն ավարտվել են ոչ-ոքի և 2-ում թիմը պարտվել է: Համեմատության համար լրատվամիջոցը նշել է, որ Գամեսը «Բարսելոնայի» մասնակցությամբ դատել է 14 խաղ, որից 13-ում թիմը հաղթել է և 1 խաղ ավարտվել է ոչ-ոքի:
Կատալոնական լրատվամիջոցներից «Mundo deportivo»-ն նույնպես անդրադարձել է Կրիշտիանու Ռոնալդուի հեռացմանը՝ նշելով, որ սա առաջին անգամը չէ, որ մադրիդյան թիմի մասնակցությամբ հանդիպման ընթացքում վալենսիացին այնպիսի որոշում է կայացնում, որը բազմաթիվ վիճաբանությունների առիթ է դառնում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում