ICES առաքելության ղեկավար. «Ընտրությունները հանգիստ են անցնում, կոպիտ խախտում դեռ չի արձանագրվել»

«Ընտրությունները հանգիստ են անցնում, կազմակերպված, ոչ մի կոպիտ խախտում դեռ չի արձանագրվել»: Մեկնաբանելով ընտրական գործընթացն, այս մասին տեղեկացրել է Հայաստանի ԱԺ ընտրություններում Ընտրակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնի (ICES) դիտորդների առաքելության ղեկավար Ալեքսանդր Ցինկերը:

Նա նաև նշել է, որ այս ընտրությունների ևս մի դրական կողմն այն է, որ ընտրատեղամասերում տեսախցիկներ են տեղադրվել. «Ճիշտ է, որոշ տեղերում մեզ թվաց, որ ընտրողներին «օգնում են»: Սակայն, ընդհանուր առմամբ, ընտրությունները նորմալ են անցնում»:

Ա.Ցինկերի խոսքերով՝ որոշ ընտրատեղամասերում, մասնավորապես՝ Վանաձորում, դիտորդների թիվն ավելի շատ է եղել, քան ընտրողներինը: Նա նաև հիշեցրեն է, որ մայիսի 7-ին կամփոփվեն ընտրությունների դիտարկման արդյունքները:

 ICES առաքելության կազմում ընդգրկված են 20 անկախ փորձագետներ, որոնք ներկայացնում են ԵՄ 8 երկրներ, ԱՄՆ-ն ու Իսրայելը: ICES շտաբը գտնվում է Congress-Hotel-ում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում