Նեյմարն արդեն 22 տարեկան է

Նեյմարն արդեն 22 տարեկան է

«Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի ծագող աստղը` Նեյմարն այսօր դարձավ 22 տարեկան: Նեյմարը ծնվել է Բրազիլիայի Մոժի-դաս-Կրուզիսում: 

Նեյմարը «Սանտոսի» սան է: 2008-ին կնքել է իր առաջին պաշտոնական պայմանագիրը այդ ակումբի հետ: Փայլում էր Նեյմարը նաև Բրազիլիայի հավաքականում և դա անվրեպ չմնաց «Բարսայի» ղեկավարների աչքից: 2013-ին Նեյմարը տեղափոխվեց Եվրոպա` «Բարսելոնա»:

Անցյալ ամռանը հավաքականի հետ մանսակցելով Կոնֆեդերացիաների գավաթին և հաղթելով այն` նա արժանացավ մրցաշարի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը: 

Շնորհավորում ենք Նեյմարին ու նրա տաղանդը գնահատող բոլոր երկրպագուներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում