Ռոնալդուի որակազրկումը զարմացրել և զայրացրել է «Ռեալին»
05/02/2014 17:26

Նմանատիպ
«Ռեալ Մադրիդի» ներկայացուցիչները զարմացած և զայրացած են Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի՝ մադրիդյան թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին 3 խաղով որակազրկելու որոշման առիթով: Իսպանական «Marca»-ն նշում է, որ, ըստ իր աղբյուրների, ակումբում համաձայն չեն որոշման հետ և պատրաստվում են վիճարկել այն:
Միաժամանակ մադրիդիստները սոցիալական ցանցերի միջոցով պայմանավորվել են այսօր կայանալիք Իսպանիայի գավաթի կիսաեզրափակչի առաջին հանդիպման ժամանակ իրենց աջակցությունը հայտնել ֆուտբոլիստին: Նրանց նշանաբանն է «Բոլորս Կրիշտիանու Ռոնալդու ենք»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում