Խոակիմ Նոան 15 հազար դոլար տուգանք կվճարի
05/02/2014 20:10

Նմանատիպ
Մրցավար հասցեին հնչեցրած վիրավորական արտահայտությունների համար «Չիկագոյի» բասկետբոլիստ Խոակիմ Նոան տուգանվել է 15 հազար դոլարով. տեղեկանում ենք Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) պաշտոնական կայքից:
«Սակրամենտոյի» դեմ հանդիպման ժամանակ երեք րոպեում Նոան երեք խախտում արեց, հեռացվեց խաղահրապարակից, իսկ հեռանալու ժամանակ հասցրեց հայհոյել մրցավարին:
Հայտնի է, որ հանդիպումից հետո Խոակիմը ներողություն է խնդրել, սակայն դա չի մեղմացրել նրա պատիժը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում