Նախնական արդյունքներն ամփոփվում են. Բացարձակ առաջատարը ՀՀԿ-ն է

ԿԸՀ-ն սկսել է ամփոփել արդյունքները : ԿԸՀ պաշտոնական կայքէջի հրապարակման համաձայն՝ այս պահի դրությամբ մշակված է քվեաթերթիկների 9 տոկոսը:

Ըստ արդյունքների՝ ԲՀԿ-ն ստացել է 14.96 տոկոս, «Ժառանգությունը»` 2.90, ՀԱԿ-ը` 1.34, ՀՅԴ-ն` 3.35, Դեմկուսը` 0.30, Կոմկուսը` 1.18, ՀՀԿ-ն` 74.55 տոկոս, «Միավորված հայերը»` 0, ՕԵԿ-ը` 2.37 տոկոս:

Այս պահին ամփոփվել են նաև 18 տեղամասերի արդյունքները: Ըստ այդմ՝ Բարգավաճ Հայաստանը ստացել է 340 ձայն (20,54 տոկոս), Ժառանգություն կուսակցությունը՝ 28 (1,69%) ձայն, Հայ Ազգային կոնգրեսը՝ 35 (2,11%), ՀՅԴ-ն 150 (9,06), ՀԴԿ-ն՝ 5 (0,30%)Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը 9 ձայն (0,54%), ՀՀԿ 1005 ձայն (60,73), Միավորված հայեր կուսակցություն 5 ձայն (043 %), Օրինաց երկիր 78 ձայն (4,71%)
Հետևեք մեզ նաև Telegram-ում