Արդյո՞ք ընտրախախտումներ են եղել Երեւանի թիվ 10 ընտրատարածքում
07/05/2012 20:45
Նմանատիպ
Կենտրոնի թիվ 10 ընտրատարածքում հաղթող է ճանաչվել «Նուշիկյան ասոցացիայի» նախագահ Գարեգին Նուշիկյանը:
Վերջինս 439 ձայնով առավել է Սարիբեկ Սուքիասյանից: Ինչպես հաղորդում է Slaq.am-ը, այս ընտրատարածքում շուրջ 2000 քվեաթերթիկ համարվել է անվավեր և նրանցից մեծ մասը եղել են Գարեգին Նուշիկյանի կողմ քվեարկած քվեաթերթիկները:
Պետք է նշենք, որ վերջին օրերին մամուլում լուրեր են տարածվել, թե ԲՀԿ-ն սատարում է Սարիբեկ Սուքիասյանի թեկնածությունը: Ըստ աղբյուրի ունեցած տեղեկություններով այս կուսակցությունը թեկնածուի կողքին է եղել նաև երեկ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում