Վիճակագրական տեղեկություններ ԿԸՀ-ից՝ նախընտրական հիմնադրամներում թեկնածուների կատարված մուծումների մասին
Նմանատիպ
Այսօրվա արտահերթ նիստի ընթացքում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Սևակ Հովհաննիսյանը հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել 06.05.2012թ. Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի թեկնածուների նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ երրորդ հայտարարագրերի ստուգման արդյունքում կազմված տեղեկանքը` 01.04.2012թ-06.05.2012թ. ժամանակահատվածի համար:
Ինչպես հաղորդում են ԿԸՀ մամլո ծառայությունից, վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավարը ներկայացրել է վիճակագրական տեղեկատվություն` նախընտրական հիմնադրամների բացման և հայտարարագրերի ներկայացման վերաբերյալ:
Ըստ այդմ`
• նախընտրական հիմնադրամներ են բացել 126 թեկնածու, որոնցից 124-ն են նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագրերը ներկայացրել կենտրոնական ընտրական հանձնաժողով,
• 6 թեկնածու դեռևս ունեն տարբեր չափերի պայմանագրային պարտավորություններ,
• բացված նախընտրական հիմնադրամներից 79-ում քվեարկության օրվանից հետո առկա են մնացորդներ, իսկ 47-ում մնացորդը 0-ական է,
• արձանագրվել է թեկնածուի կողմից իր նախընտրական հիմնադրամ օրենսգրքով սահմանված առավելագույն չափը գերազանցող գումարի վճարման մեկ դեպք:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում