Լ. Տեր-Պետրոսյանն իր մանդատը զիջել է Հրանտ Բագրատյանին
16/05/2012 14:01
Նմանատիպ
Հայ Ազգային կոնգրես դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ինքնաբացարկի դիմում է ներկայացրել: Այդ մասին տեղեկացնում է Panorama.am-ը՝ հղում անելով ԿԸՀ մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը:
Հիշեցնենք` Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ վայր է դնում իր մանդատը և իր փոխարեն Ազգային ժողովում կաշխատի Հրանտ Բագրատյանը:
ԿԸՀ-ին նախօրեին ինքնաբացարկի դիմումներ են ներկայացրել նաև «Օրինաց երկիր» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկված թեկնածուներ Արթուր Բաղդասարյանը, Սերգո Կարապետյանը և Արմեն Երիցյանը: Նրանք, ըստ շրջանառվող լուրերի, ձևավորվելիք կոալիցիայի շրջանակներում պաշտոններ կստանան գործադիրում:
Նախօրեին նաև ինքնաբացարկ է ներկայացրել «Ժառանգության» համամասնական ցուցակի 41-րդ տեղը զբաղեցրած Լարիսա Ալավերդյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում