ՀՀ քաղաքացիները Վրաստան կկարողանան այցելել նաև ID քարտերով

ՀՀ քաղաքացիները Վրաստան կկարողանան այցելել նաև ID քարտերով

Հայաստանի և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին համաձայնագիր ենք ստորագրում:

Այս մասին ՀՀ և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը նշել է՝ դա նշանակում է, որ Հայաստանի և Վրաստանի քաղաքացիները փոխադարձաբար կարող են այցելել երկու երկրներ առանց անձնագրի, ID քարտերով:

«Սա նույնպես շատ կարևոր է և արտահայտում է մեր համագործակցությունը»,- ասել է Փաշինյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում