Ադրբեջանական պատվիրակությունը կժամանի Հայաստան

Մայիսի 21-24-ը Ադրբեջանի խորհրդարանի երեք հոգանոց պատվիրակությունը կայցելի Հայաստան: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը:

Տեղեկատվության համաձայն՝ պատգամավորները Հայաստան կայցելեն մասնակցելու Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 39-րդ նիստին, որը տեղի կունենա Երևանում:

Ադրբեջանական պատվիրակության կազմում կլինեն Ասաֆ Գաջիևը, Մուսա Գուլիևը, և Ժալյա Ալիևան:

Երևանյան նիստի ընթացքում կազմակերպությունում նախագագահությունը Հայաստանից կփոխանցվի Ադրբեջանին: ՍԾՀԽ-ի 40-րդ նիստը տեղի կունենա աշնանը` Բաքվում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում