Նեպալում ինքնաթիռի կործանման հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել

Նեպալում ինքնաթիռի կործանման հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել

Նեպալի կենտրոնում գտնվող օդանավակայանի մոտակայքում ինքնաթիռի կործանման հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել։

Yeti Airlines ավիաընկերության ինքնաթիռը, որը Կատմանդուից մեկնում էր Պոխարա զբոսաշրջային քաղաք, վայրէջքի ժամանակ վթարի է ենթարկվել։

Սոցցանցերում հրապարակված տեսանյութերը ցույց են տալիս, թե ինչպես է ինքնաթիռը ցածր թռչում բնակեցված տարածքի վրայով: Օդաչուի ջանքերի շնորհիվ ինքնաթիռը չի բախվել բնակելի տներին և շինություններին։

Rescuers inspect the site of a plane crash in Pokhara

Ոստիկանությունը հայտնել է, որ օդանավի 72 հոգանոց անձնակազմից առնվազն 64 մարդ մահացել է: Չհաստատված տեղեկությունների համաձայն՝ մի քանի ծանր վիրավորներ տեղափոխվել են հիվանդանոց:

Rescuers gather at the site of a plane crash in Pokhara

Հարյուրավոր նեպալցի զինվորներ մասնակցում են Օդանավակայանից ընդամենը մեկուկես կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սեթի գետի կիրճում կործանման վայրում փրկարարական գործողությանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում