Ադրբեջանում ընդդիմության ներկայացուցիչները հացադուլ են սկսել

Ադրբեջանի ընդդիմությունը բողոքի ակցիա է անցկացնում: Չնայած կառավորության ճնշումներին՝ բողոքի ակցիաները գնալով ավելի հաճախակի են դառնում: Ինչպես գրում է «presstv.ir»-ը, ադրբեջանական ընդդիմության կողմնակիցները հացադուլ են սկսել: Նրանք պահանջում են ազատ արձակել վերջին բողքի ցույցերի ժամանակ ձերբակալված ակտիվիստներին:

«Մենք կշարունակենք հացադուլն այնքան ժամանակ, մինչև որ ժողովրդավարության համար պայքարող երիտասարդներն ազատ կարձակվեն»,- ասել էընդդիմադիր «Հանրային պալատ» կազմակերպության ներկայացուցիչ Յագանա Ամիրասլանովը:

«Associate Press»-ի հաղորդմամբ՝ «Human Rights Watch»-ը տվյալներ է հրապարակել, ըստ որոնց՝ առնվազն 10 մարդ է ձերբակալվել նախագահ Իլհամ Ալիևի դեմ կազմակերպված վերջին շաբաթների ցույցերին:

Ադրբեջանում հաջորդ շաբաթ կայանալու է «Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթը: Հացադուլավորները հույս ունեն, որ կկարողանան միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել իրեն հանրապետությություն տեղի ունեցող մարդու իրավունքների խախտումներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում