Ադրբեջանը Հենրիխ Մխիթարյանի դեմ բողոքով կդիմի ՈՒԵԱՖԱ-յին

Ադրբեջանը Հենրիխ Մխիթարյանի դեմ բողոքով կդիմի ՈՒԵԱՖԱ-յին

Ադրբեջանի Ֆուտբոլային ֆեդերացիաների ասոցիացիան վրդովված է «Ինտերի» հայազգի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի արարքից և  կդիմի ՈւեՖԱ և Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիա Մխիթարյանի «սադրանքի կապակցությամբ»։

Նշենք, որ Մխիթարյանն իտալական «Ինտերի» YouTube-յան ալիքում Where Are You From հաղորդաշարի շրջանակում, պատմելով իր մասին, նկարել է Հայաստանի քարտեզն Արցախի հետ միասին և ցույց տվել, թե որտեղ է գտնվում Երևանը։

Ինչպես գրում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ Ադրբեջանը բողոքում է, թե Մխիթարյանը, «նկարելով Հայաստանի քարտեզը, ներառել է նաև Ղարաբաղը՝ Ադրբեջանի ինքնիշխան տարածքը»։

«Ադրբեջանի Ֆուտբոլային ֆեդերացիաների ասոցիացիան տեղյակ է սադրանքի մասին։ Ասոցիացիան արդեն սկսել է համապատասխան ընթացակարգերը։ Բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, նախապատրաստվելուն պես, կուղարկվեն ՈւեՖԱ և Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիա»,-ասվում է հայտարարության մեջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում