«Հանրապետություն» կուսակցությունը դուրս է եկել ՀԱԿ-ի կազմից

«Հանրապետություն» կուսակցությունը դուրս է եկել «Հայ ազգային կոնգրես» դաշինքի կազմից: Այս որոշումը կուսակցությունը հաստատեց այսօր կայացած կուսակցության ընդլայնված նիստին, որն ավարտվել է քիչ առաջ:

Որոշման մասին «Tert.am»-ին հայտնել է Ավանի տարածքային կազմակերպության նախագահ Լյովա Եղիազարյանը, ով նշել է, որ որոշման վերաբերյալ առաջիկայում հայտարարություն կարվի:

Կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը հրաժարվել է հարցերի պատասխանել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում