Երկու ադրբեջանից զինծառայող մահացել են ավտովթարից

Ադրբեջանի մայրուղիներից մեկում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով երեք մարդ է մահացել:

Ադրբեջանական մամուլի հաղորդմամբ՝ պատահարի արդյունքում մահացել են նաև երկու զինծառայող՝ ադրբեջանական զորամասերից մեկում ծառայություն անցնող Բալաբեկ Մուրսալովն ու Սաբիր Հուսեյնովը:

Եվս մեկը գտնվում է հիվանդանոցում ծանր վիճակում: Միջադեպի առնչությամբ քրեական գործ է հարուցվել: Հետաքննությունն ընթանում է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում