Գործակալ. Պոգբան և «Յուվենտուսը» իդեալական զույգ են
08/03/2014 20:12

Նմանատիպ
«Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի գործակալը` Մինո Ռայոլան խոսել է ֆուտբոլիստի` այլ ակումբ տեղափոխվելու հավանականությունից:
-Նա լավ պայմանագիր ունի, և կարիք չկա այն խզել: Մենք հիմա միայն «Յուվենտուսի» առաջարկներով ենք հետաքրքրված:
Պոգբան ու ակումբն իդեալական զույգ են: Պոլը յուրահատուկ տղա է: Նա չի ուզում շեղվել իր առաջ դրված նպատակներից,-Ռայոլայի խոսքերը մեջբերել են իտալական լրատվամիջոցները:
Հիշեցնենք, որ Պոգբայի ծառայություններով հետաքրքրված են «Ռեալը», «Պարի Սեն Ժերմենը», «Չելսին»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում