Բրազիլիան և Արգենտինան միասնական արժույթ կստեղծեն
Նմանատիպ
Բրազիլիան և Արգենտինան նախապատրաստվում են միասնական արժույթ ստեղծել, որի արդյունքում կհիմնադրվի աշխարհում երկրորդ ամենամեծ արժութային բլոկը:
Ըստ Financial Times-ի, Բրազիլիան և Արգենտինան միասնական արժույթի ստեղծման աշխատանքների մեկնարկի մասին կհայտարարեն արդեն եկող շաբաթ՝ Բուենոս Այրեսում։ Բրազիլիան և Արգենտինան մոտ ապագայում պատրաստվում են Լատինական Ամերիկայի մյուս երկրներին ևս հրավիրել միանալու ծրագրին։
Նոր արժույթը կարող է խթանել տարածաշրջանային առևտուրը և նվազեցնել կախվածությունն ԱՄՆ դոլարից։
Նախատեսվում է, որ միասնական արժույթը սկզբնական փուլում շրջանառության մեջ կլինի բրազիլական ռեալին և արգենտինական պեսոյին զուգահեռ, քանի որ ծրագրի վերջնական իրականացման համար, հավանաբար, երկար տարիներ կպահանջվեն։
Այս առումով, որպես օրինակ նշվում է եվրոյի ստեղծման պատմությունը, որի ներդրումը Եվրոպայում տևել է 35 տարի։
Միասնական նոր արժույթի անվանման համար բրազիլական կողմն առաջարկել է «Սուր» անվանումը, որը թարգմանաբար նշանակում է հարավ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում