ԱՄՆ Սենատը հերթական պատժամիջոցներն է հաստատել Իրանի դեմ

ԱՄՆ Սենատը երեկ հաստատել է Իրանի դեմ նոր տնտեսական պատժամիջոցներ կիրառելու հերթական օրենսդրական նախագիծը:

«Reuters» գործակալության հաղորդմամբ՝ Կոնգրեսի վերին պալատի հաստատած նախագծով նախատեսվում է պատժամիջոցների կիրառում Իրանի պետական երկու` «National Iranian Oil» և «National Iranian Tanker» նավթային կազմակերպությունների դեմ: Այսպիսով, նախագծի հեղինակները հույս ունեն, որ ամբողջությամբ կփակվի այն ճանապարհը, որով Իրանը շարունակում է նավթի արտահանումը:

«Այս պատժամիջոցը ևս մի գործառույթ է, որն Իրանին ցույց կտա՝ ԱՄՆ-ի չի հանձնվում»,- ասել է դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեզն, ով նպաստել է նախագծի օրինականացմանը:

«Այսօր  ԱՄՆ Սենատը իրանցի առաջնորդներին փաստի առաջ է կանգնեցնում, որ իրենք պետք է դադարեցնեն ուրանի հարստացման ամեն տեսակի ծրագրերը կամ բախվեն մեկ այլ տնտեսական պատժամիջոցների հետ»,- նշել է օրինագծի համահեղինակ, հանրապետական սենատոր Մարկ Կիրկը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում