ԱՄՆ և Թուրքիայի նախագահները քննարկել են հայ-թուրքական հարաբերությունները
Նմանատիպ
Չիկագոյում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում մոտ կես ժամ տեւած առանձնազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւ Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլն, ի թիվս բազմաթիվ հարցերի, անդրադարձել են նաեւ հայ-թուրքական հարաբերությունների խնդրին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»–ը՝ հղում անելով թուրքական աղբյուրին, հանդիպումից հետո Գյուլը լրագրողներին ասել է, որ ԱՄՆ նախագահի հետ խոսել է Հայաստանի եւ Կիպրոսի հետ Թուրքիայի հարաբերություններից: Նա, սակայն, չի նշել մանրամասներ:
«Մենք բազմիցս անդրադարձել ենք մեզ համար շատ կարեւոր այս հարցերին: Մենք պետք է առաջիկայում այս խնդիրների շուրջ առաջընթաց գրանցենք: ԱՄՆ նախագահը կարեւորում է այդ երկու խնդիրների լուծումը», -ասել է Գյուլը:
Առանձնազրույցի ժամանակ ԱՄՆ եւ Թուրքիայի նախագահները քննարկել եւ իրենց մտահոգությունն են հայտնել Սիրիայում ստեղծված իրավիճակի կապակցությամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում