Բ.Սահակյանը հանդիպել է Ֆրանսիայի Սենատի անդամների հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 22ին հանդիպել է նույն օրն Արցախ ժամանած Ֆրանսիայի Հանրապետության Սենատի մի խումբ անդամների հետ:

Հանդիպմանը քննարկվել են ԼՂՀ ներքին կյանքին, արտաքին քաղաքականությանը, ԱրցախՖրանսիա կապերին եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր, հաղորդում են Արցախի Հանապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Բակո Սահակյանը նշել է նման հանդիպումների հաճախակի անցկացման կարեւորությունը երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում: Միաժամանակ Նախագահն ընդգծել է Արցախի շահագրգռվածությունը Ֆրանսիայի, մասնավորապես, նրա օրենսդիր մարմնի հետ համագործակցության ընդլայնման մեջ:

Երկուստեք նշվել է այդ ուղղությամբ կոնկրետ ծրագրերի մշակման կարեւորությունը:

Հանդիպմանը ներկա էին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում