Իրանա-ադրբեջանական սահմանին երկու զինծառայողի մարմին է հայտնաբերվել

Իրանա-ադրբեջանական սահմանին հայտնաբերվել են երկու զինծառայողների մարմիններ:

Ադրբեջանական «ԱՊԱ» գործակալության փոխանցմամբ՝ սահմանային զինծառայողներ Ալիև Ռահիբ Նազիմի (1993թ.) և Կազիմզադեհ Թուրալ Իզզետի (1993թ.) մարմինները գտնվել են սահմանային գծի շրջակայքում:

Նախնական վարկածի համաձայն՝ սինվորներից մեկը նախ սպանել է մյուսին, այնուհետև ինքնասպան է եղել: Հնարավոր է, որ միջադեպի պատճառը եղել է զինվորների վեճը:

Դեպքի առնչությամբ տարվում է հետաքննություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում