Շախմատային «Միկա» ակումբը կմասնակցի Եվրոպայի ակումբային առաջնությանը

Վրացի գրոսմայստեր Նանա Ձագնիձեն նոր խաղաշրջանում հանդես կգա Երեւանի «Միկա» ակումբի կազմում:

Նանա Ձագնիձեն կմիանա «Միկայի» մյուս շախմատիստուհիներին` գրոսմայստերներ Էլինա Դանիելյանին, Լիլիթ Մկրտչյանին եւ հնդկուհի Հարիկա Դրոնավալիին: «Միկան» պատրաստվում է այս տարվա հոկտեմբերի 10-18-ը մասնակցել Իսրայելի Էյլաթ քաղաքում անցկացվելիք Եվրոպայի ակումբային առաջնությանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում