«Վեցնյակի» և Իրանի բանակցությունների երկրորդ օրը

Երեկ, մայիսի 23-ին, Իրաքի մայրաքաղաք Բաղդադում մեկնարկել են  բանակցությունները միջնորդ «Վեցնյակի» և Իրանի միջև  երկրի միջուկային ծրագրի շուրջ: Բանակցությունները շարունակվում են նաև այսօր:
Խումբը բաղկացած է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամներից`Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ֆրանսիա, Ռուսաստան, ԱՄՆ. վեցերորդ երկիրը Գերմանիան է:
Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սաիդ Ջեյլիլին հանդիպում է  ունեցել ԵՄ արտաքին գործերի և  անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն  ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի հետ: Բանակցային սեղանին դրվել է  Իրանին շահագրգռող մի առաջարկ, որը վերաբերվում է ԱՄՆ-ի, ԵՄ-ի և ՄԱԿ-ի կողմից Իրանի դեմ կիրառվող տնտեսական պատժամիջոցների հավանական կրճատմանը:
Ինչպես տեղեկացնում է իրանական presstv.ir լրատվական կյանքը` հղում կատարելով իրանական պատվիրակությանը մոտ կանգնած աղբյուրներին, իրանական խումբը առանձին երկխոսություն է ունեցել նաև չինական պատվիրակության հետ:
Բանակցությունների հիմնական մասը նախատեսված  է անցկացնել այսօր:
«Վեցնյակը» և Իրանը  ապրիլի կեսերին հանդիպում են ունեցել Ստամբուլում: Կողմերը նախկինում հանդիպումներ են ունեցել 2010 թվականի  դեկտեմբերին Ժնևում և 2011-ի հունվարին Ստամբուլում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում