Սպահանի պայթյունների հետևում Իսրայելն է կանգնած. Reuters
30/01/2023 11:14
Նմանատիպ
ԱՄՆ-ը կապ չունի Իրանական Սպահանում տեղի ունեցած հարվածների հետ։
Այս մասին հայտարարել է Պենտագոնի խոսնակ Պատրիկ Ռայդերը` հրաժարվելով որևէ այլ մեկնաբանություն տալ կատարվածի առթիվ։
Հիշեցնենք, որ հունվարի 28-ի ուշ երեկոյան ժամը 23։30-ի սահմաններում ԱԹՍ-ների միջոցով հարձակման փորձ է եղել Սպահանի ռազմամթերք արտադրող գործարանի վրա։
Reuters գործակալությունը, հղում անելով ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների, որոնց անունները չեն նշվում, գրել է, որ ԱՄՆ-ն իսկապես առնչություն չունի Իրանում կատարվածի հետ։ Մյուս կողմից նրանք հաստատել են, որ Սպահանի պայթյունների հետևում Իսրայելն է կանգնած։
Հետևեք մեզ նաև Telegram-ում