Nissan-ը և Renault-ն համատեղ էլեկտրամոբիլ կարտադրեն
Նմանատիպ
Ճապոնական Nissan-ը և ֆրանսիական Renault-ը վերանայել են ավտոարտադրության ոլորտում շուրջ երկու տասնամյակի պատմություն ունեցող իրենց համագործակցությունն ու որոշել աշխատել «հավասար»։ Կողմերը նախատեսում են համատեղ բիզնես նախագծերում ունենալ նույնչափ բաժնետոմսեր և հավասար ձայնի իրավունք, ինչը Nissan-ը նախկին համագործակցությունների շրջանակում չուներ։
Նոր համագործակցությամբ ճապոնական ընկերությունը ներդրումներ կկատարի Renault-ի էլեկտրամոբիլների արտադրության մեջ։
Որպես նոր համագործակցության մաս՝ Nissan-ը և Renault-ը պայմանավորվել են նաև ավելի շատ ռեսուրսներ ներդնել Լատինական Ամերիկայի, Հնդկաստանի և Եվրոպայի առանցքային նախագծերում, որոնք ներառում են նոր շուկաներ, մեքենաներ և տեխնոլոգիաներ:
Ֆրանս-ճապոնական այս «դաշինքը» մեծ ազդեցություն կունենա ինչպես այս ընկերությունների, այնպես էլ համաշխարհային ավտոարդյունաբերության վրա:
Գործարքն ընդգծում է նաև, թե ինչպես են համաշխարհային ավտոմոբիլային արդյունաբերության մեջ տեխնոլոգիական վերափոխումները ստիպում ընկերություններին գնալ նոր գործընկերության՝ միաժամանակ մնալով նաև մրցակիցներ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում