Թուրք-ադրբեջանական դաշինքն ու Վրաստանի դիրքորոշումը. Միջազգային ամփոփ լրահոս

Թուրք-ադրբեջանական դաշինքն ու Վրաստանի դիրքորոշումը. Միջազգային ամփոփ լրահոս

Տարածաշրջանային և միջազգային կարևոր զարգացումները Times.am-ի դիտակետից։ Ի՞նչ է տեղի ունենում Հարավային Կովկասում և հարակից տարածաշրջաններում։ Կարդացեք միջազգային ամենակարևոր լուրերը մեր ամփոփ տեղեկագրում։

Սերբիան ճակատագրական ընտրության առջև

Սերբիան ճակատագրական ընտրության առջևՍերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը պատրաստ է ընդունել Կոսովոյի վերաբերյալ Եվրամիության առաջարկները։ Այսօր Սերբիայի ղեկավարը ելույթ կունենա երկրի խորհրդարանում։ Այս իրադարձությունը Սերբիայում արդեն իսկ «պատմական» են կոչել։ Օրեր առաջ Վուչիչը խոսել է Եվրամիության կողմից Կոսովոյի վերաբերյա առաջարկվող պլանի մասին։ Սերբիայի նախագահը նշել էր, որ այնտեղ ուրախացնող կամ հուսադրող ոչինչ չկա։ Միևնույն ժամանակ նա կարծիք է հայտնել, որ այդ պլանի ընդունումը թույլ կտա Սերբիային խուսափել Արևմուտքի պատժամիջոցներից և կայուն զարգացման ուղի որդեգրել։ Սերբիայի ժողովուրդը, բնականաբար, դեմ է եվրոպացիների և ՆԱՏՕ-ի առաջարկներին։ Սերբերի բացարձակ մեծամասնությունը Կոսովոն սերբական է համարում։ Բացի այդ, Արևմուտքի թելադրանքով առաջնորդվելը կարող է էլ ավելի վնասել Ռուսաստանի հետ հարաբերություններին, որը դեմ է Կոսովոյի անկախության ճանաչմանը։ Ալեքսանդր Վուչիչը դժվար կացության մեջ է հայտնվել։ Նրա քաղաքական ապագան մեծապես կախված կլինի այսօրվա խորհրդարանական ելույթից և դրա հանդեպ սերբական քաղաքական ուժերի և ժողովրդի վերաբերմունքից։

Ալեքսանդր Վուչիչ

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը պատրաստ է ընդունել Կոսովոյի վերաբերյալ Եվրամիության առաջարկները։ Այսօր Սերբիայի ղեկավարը ելույթ կունենա երկրի խորհրդարանում։ Այս իրադարձությունը Սերբիայում արդեն իսկ «պատմական» են կոչել։

Օրեր առաջ Վուչիչը խոսել է Եվրամիության կողմից Կոսովոյի վերաբերյա առաջարկվող պլանի մասին։ Սերբիայի նախագահը նշել էր, որ այնտեղ ուրախացնող կամ հուսադրող ոչինչ չկա։ Միևնույն ժամանակ նա կարծիք է հայտնել, որ այդ պլանի ընդունումը թույլ կտա Սերբիային խուսափել Արևմուտքի պատժամիջոցներից և կայուն զարգացման ուղի որդեգրել։

Սերբիայի ժողովուրդը, բնականաբար, դեմ է եվրոպացիների և ՆԱՏՕ-ի առաջարկներին։ Սերբերի բացարձակ մեծամասնությունը Կոսովոն սերբական է համարում։ Բացի այդ, Արևմուտքի թելադրանքով առաջնորդվելը կարող է էլ ավելի վնասել Ռուսաստանի հետ հարաբերություններին, որը դեմ է Կոսովոյի անկախության ճանաչմանը։

Ալեքսանդր Վուչիչը դժվար կացության մեջ է հայտնվել։ Նրա քաղաքական ապագան մեծապես կախված կլինի այսօրվա խորհրդարանական ելույթից և դրա հանդեպ սերբական քաղաքական ուժերի և ժողովրդի վերաբերմունքից։

ԱՄՆ-ն Հարավային Կովկասում նոր բանակցող ունի

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը կադրային դիվանագետ Լուիս Բոնոյին նշանակել է Կովկասում բանակցությունների գծով նոր ավագ խորհրդական։ «Լուիս Բոնոյին նշանակում եմ Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական»,-ասվում է Բլինկենի գրավոր հայտարարության մեջ, որը չորեքշաբթի օրը տարածել է Պետքարտուղարության մամուլի ծառայությունը։

Լուիս Բոնո

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը կադրային դիվանագետ Լուիս Բոնոյին նշանակել է Կովկասում բանակցությունների գծով նոր ավագ խորհրդական։ «Լուիս Բոնոյին նշանակում եմ Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական»,-ասվում է Բլինկենի գրավոր հայտարարության մեջ, որը չորեքշաբթի օրը տարածել է Պետքարտուղարության մամուլի ծառայությունը։

«Միացյալ Նահանգները հավատարիմ է օգնելու Հայաստանին և Ադրբեջանին հասնել համապարփակ խաղաղ համաձայնագրի, որը ներառում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորումը: Պարոն Բոնոն երկկողմանիորեն կփոխգործակցի համախոհ գործընկերների հետ, այդ թվում՝ ԵՄ-ի, ինչպես նաև այնպիսի միջազգային կազմակերպությունների հետ, ինչպիսին է ԵԱՀԿ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունը խթանելու նպատակով»,-պարզաբանել է Բլինկենը։

Վրաստանն արժանացել է եվրոպացիների քննադատությանը

Վրաստանը չի կատարում ԵՄ պահանջները և լողում է դեպի Կրեմլ։ Այսպիսի գնահատական է տվել Վրաստանի քաղաքականությանը բրիտանական հեղինակավոր The Economist-ը։ Հոդվածում նշված է, որ Վրաստանը դեռևս պակաս ավտորիտար է, քան Ռուսաստանն ու Բելառուսը, սակայն վստահ քայլերով ընթանում է այդ ուղղությամբ։ «Քաղաքական ընդդիմությունը գտնվում է վերահսկողության տակ։ ԵՄ անդամ երկրի թեկնածուի կարգավիճակ ստանալու համար Վրաստանին դեռևս անցած տարվա հուլիսին 12 պահանջներից բաղկացած ցուցակ է ուղարկվել, սակայն վրացական կողմը չի շտապում կյանքի կոչել դրանք», - նշված է հոդվածում։ Միևնույն ժամանակ պետք է նշել, որ եվրոպական որոշ երկրներ ցանկանում են աջակցել Վրաստանին ԵՄ հետ հարաբերություններն ավելի խորացնելու գործում։ Այսպես, Ավստրիայի դաշնային կանցլեր Կարլ Նեհամմերը երկու օր առաջա վրացական կողմին առաջարկել է աջակցել այն առաջարկությունների իրագործման հարցում, որոնք հանրապետությանը թույլ կտան ստանալ ԵՄ թեկնածուի կարգավիճակ։

Վրաստանը չի կատարում ԵՄ պահանջները և լողում է դեպի Կրեմլ։ Այսպիսի գնահատական է տվել Վրաստանի քաղաքականությանը բրիտանական հեղինակավոր The Economist-ը։

Հոդվածում նշված է, որ Վրաստանը դեռևս պակաս ավտորիտար է, քան Ռուսաստանն ու Բելառուսը, սակայն վստահ քայլերով ընթանում է այդ ուղղությամբ։

«Քաղաքական ընդդիմությունը գտնվում է վերահսկողության տակ։ ԵՄ անդամ երկրի թեկնածուի կարգավիճակ ստանալու համար Վրաստանին դեռևս անցած տարվա հուլիսին 12 պահանջներից բաղկացած ցուցակ է ուղարկվել, սակայն վրացական կողմը չի շտապում կյանքի կոչել դրանք», – նշված է հոդվածում։

Միևնույն ժամանակ պետք է նշել, որ եվրոպական որոշ երկրներ ցանկանում են աջակցել Վրաստանին ԵՄ հետ հարաբերություններն ավելի խորացնելու գործում։ Այսպես, Ավստրիայի դաշնային կանցլեր Կարլ Նեհամմերը երկու օր առաջա վրացական կողմին առաջարկել է աջակցել այն առաջարկությունների իրագործման հարցում, որոնք հանրապետությանը թույլ կտան ստանալ ԵՄ թեկնածուի կարգավիճակ։

Թուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը խորացնում են ռազմական համագործակցությունը

Թուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը խորացնում են ռազմական համագործակցությունըՍարիղամիշում կայացել է Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների հանդիպումը։ Հարավկովկասյան երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները Թուրքիա են մեկնել նախօրեին՝ Հուլուսի Աքարի հրավերով։ Հուլուսի Աքարը, Զաքիր Հասանովն ու Ջուանշեր Բուրչուլաձեն՝ թուրքական ռազմական բարձրաստիճան հրամանատարության հետ միասին քննարկել են անվտանգային և համագործակցության հարցեր։ Այսօր Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները կմասնակցեն «Ձմեռային զորավարժություններ - 2023»-ի շրջանակներում կայանալիք «Բարձրաստիճան դիտորդի օր» միջոցառմանը, կհետևեն զորավարժությունների ընթացքին։ Նշենք, որ 2023-ի ձմեռային զորավարժությունները Կարսում մեկնարկել են այս տարվա սկզբին, անց են կացվում Հայաստանի սահմանին հարող տարածքներում։ Զորավարժություններին մասնակցում են նաև Ադրբեջանի զորքերը։

Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ

Սարիղամիշում կայացել է Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների հանդիպումը։ Հարավկովկասյան երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները Թուրքիա են մեկնել նախօրեին՝ Հուլուսի Աքարի հրավերով։

Հուլուսի Աքարը, Զաքիր Հասանովն ու Ջուանշեր Բուրչուլաձեն՝ թուրքական ռազմական բարձրաստիճան հրամանատարության հետ միասին քննարկել են անվտանգային և համագործակցության հարցեր։

Այսօր Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները կմասնակցեն «Ձմեռային զորավարժություններ – 2023»-ի շրջանակներում կայանալիք «Բարձրաստիճան դիտորդի օր» միջոցառմանը, կհետևեն զորավարժությունների ընթացքին։

Նշենք, որ 2023-ի ձմեռային զորավարժությունները Կարսում մեկնարկել են այս տարվա սկզբին, անց են կացվում Հայաստանի սահմանին հարող տարածքներում։ Զորավարժություններին մասնակցում են նաև Ադրբեջանի զորքերը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում