Նեթանյահուն և Մակրոնը քննարկել են Իրանին հակազդելու միջոցները
03/02/2023 14:47

Նմանատիպ
«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն քննարկել են Իրանին հակազդելու միջոցները»,- հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի տարածած հաղորդագրությանը։
Երկու երկրների ղեկավարները հանգամանորեն քննարկել են Իրանի միջուկային սպառնալիքին հակազդման ուղիները։
Նեթանյահուն ընդգծել է, որ Իրանի և նրա արբանյակների զսպումը Մերձավոր Արևելքում պետք է ուժեղացվի։
Նա նաև կոչ է արել զգալի պատժամիջոցներ սահմանել Իրանի վարչակարգի դեմ և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ներառել ԵՄ ահաբեկչական ցուցակում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում