Ռուսաստանը կթողարկի իրանական «Shahed» ԱԹՍ-ին գերազանցող «դռոններ»
Նմանատիպ
Ռուսաստանը պատրաստվում է արտադրության մեջ դնել նոր անօդաչու թռչող սարքեր, որոնք կլինեն շատ ավելի զարգացած, քան ներկայումս օգտագործվող իրանական «Shahed» անօդաչու թռչող սարքերն են։
«ԱԹՍ-ների նոր գործարանը կբացվի Թաթարստանում»,- հայտնում է ամերիկյան The Wall Street Journal-ը։
Ամերիկյան հրատարակությունը պնդում է, որ Իրանը մեծ դեր կունենա գործարանի բացման գործում, քանի որ այն արտադրելու է «իրանական» անօդաչու թռչող սարքեր։
Շուրջ 1 միլիարդ դոլար արժողությամբ գործարքը Մոսկվան ու Թեհրանը ստորագրել են անցյալ տարվա նոյեմբերի վերջին։
«Իրանն անօդաչու թռչող սարքերի արտադրությունը տեղափոխում է Ռուսաստան՝ պաշտպանվելու հնարավոր պատժամիջոցներից, որոնք կարող են կիրառել արևմտյան երկրները ռուսական բանակին զենք մատակարարելու համար»,- նշում է Wall Street Journal-ը։
Shahed-136 անօդաչու սարքերի արտադրությունը բավականին պարզ է, էլեկտրոնային մասը թույլ է տալիս ապագայում կատարելագործել ԱԹՍ-ն։
«Ինչպես ասում են՝ այս անօդաչու սարքը պատրաստված է հեռանկարով»,- նշում է Wall Street Journal-ը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում