Թուրքիայում զոհերի թիվը հասել է 12391-ի

Թուրքիայում զոհերի թիվը հասել է 12391-ի

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվն այս պահի դրությամբ կազմում է 12.391 մարդ։ Այս մասին տեղեկացնում է Թուրքիայի արտակարգ իրավիճակների Վարչությունը։ Նշվում է, որ բնական աղետից տուժածների թիվը 62.914 է։

Թուրքիայում շարունակվում են փրկարար-որոնողական աշխատանքները։ Միևնույն ժամանակ երկրի հարավարևելյան շրջանները շարունակում են ցնցվել ուժեղ երկրաշարժերից։ Այս գիշեր 5.4 մագնիտուդ ուժգնությամբ ցնցում է գրանցվել Մուշ քաղաքի մոտակայքում։ Էրզրումում էլ արձանագրվել է 4.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում