Ռոնալդուն պոկերի և նոր ռեկորդի հեղինակ է դարձել

Ռոնալդուն պոկերի և նոր ռեկորդի հեղինակ է դարձել

«Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խփել է իր 500-րդ գոլը ներքին առաջնությունում։

Սաուդյան Արաբիայի առաջնության 16-րդ տուրի՝ «Ալ-Վահդայի» հետ խաղում 38-ամյա պորտուգալացին պոկեր է ձևակերպել։

Հանդիպման հաշիվը 21-րդ րոպեին բացել է Ռոնալդուն։ Այս գոլը դարձավ ազգային առաջնություններում 500-րդը պորտուգալացի հարձակվողի կարիերայում։ Դրանից հետո պորտուգալացին ևս երեք գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը և ազգային առաջնություններում գոլերի հաշիվը հասցրել 503-ի։

https://youtu.be/nxGPeiWON-0?t=6

Հիշեցնենք, որ Ռոնալդուն «Ալ-Նասր» է տեղափոխվել 2022 թվականի դեկտեմբերի վերջին։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականը: Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 20 միլիոն եվրո:

Սաուդյան Արաբիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն մասնակցել է երեք հանդիպման և խփել է հինգ գոլ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում